Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 15:50 25-06-2026

Գյումրու և գյումրեցու շահերն արհամարհող, Գյումրին փաստացի ճգնաժամի առաջ կանգնեցրած ուժերը պետք է հեռանան. Սարիկ Մինասյան

Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՔՊ-ի ասյօրվա բոյկոտին:

«Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու այսօրվա նիստին։

Ավագանու նիստին չմասնակցելու պատճառներից մեկը մեր խմբակցության կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերի առաջարկների մերժումն ու նիստերի օրակարգում չներառելու արատավոր քաղաքականությունն է, ինչը սակայն բնավ զարմանալի չէ, նաև հաշվի առնելով վերջին բացահայտումները և հանրության մոտ արդեն հստակ ձևավորված ընկալումը, որ Գյումրու կառավարումը ստանձնած միավորների համախումբը ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու ինքնիշխանությանը, իսկ նմանատիպ իրավիճակում սպասելը, որ այս մարդիկ ի վիճակի են թեկուզ իրենց քաղաքի համար մի դրական բան անել՝ միամտություն կլինի։

Եռագլուխ դաշինքը ներկայացնող 4 ուժերը Գյումրիում պատասխանատվություն են ստանձնել կառավարում իրականացնելու ու ակնհայտորեն ձախողել են թե´ Գյումրու կառավարման, և թե´ իրենց վերադասների համար համապետական ընտրություններում հաղթանակ ապահովելու գործում։

Եռագլուխ դաշինքի ներկայացուցիչների գնահատականը գյումրեցին տվել է հունիսի 7-ին։

Իր գնահատականը գյումրեցին տվել է նաև մեզ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 50%-ից ավել ձայն տալով։

Գյումրու և գյումրեցու շահերն արհամարհող, Գյումրին փաստացի ճգնաժամի առաջ կանգնեցրած ուժերը պետք է հեռանան»։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց