copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:47 10-04-2024

Քննարկվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության գործունեության ժամկետը կարող է երկարացվել ևս երկու տարով։ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկվում է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու հարցը։

Վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման կարևոր արդյունք համարեց Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը, որի ժամկետը հետագայում երկարաձգվել էր 2 տարով: Հիմա քննարկվում է առաքելության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու հարցը:

Փաշինյանն ասել է, որ Պրահայի քառակողմ հանդիպումն ընդհանուր առմամբ առանցքային նշանակություն ունի կայուն և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու գործում:

«Պրահայի քառակողմ հանդիպման ընթացքում կայացվեցին չափազանց կարևոր որոշումներ: Այն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 1991թ. Ալմաթայի հռչակագրի հիման վրա»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը Պրահայի հանդիպման հաջորդ կարևորագույն պայմանավորվածությունը համարում է այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են երկու երկրների միջև սահմանագծումն իրականացնել Ալմաթայի հռչակագրի հիման վրա: Դա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանագիծ չի ձևավորվելու, այլ անհրաժեշտ է գետնի վրա վերարտադրել գոյություն ունեցող սահմանագիծը: Վարչապետը չափազանց կարևորեց, որ վերջերս Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը Պրահայի պայմանավորվածություններին ու Ալմաթայի հռչակագրին: Ըստ նրա՝ սա իսկապես կարող է երկարաժամկետ կայունության և խաղաղության հիմք դառնալ:

Վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման կարևոր արդյունք է համարում նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը, որի ժամկետը հետագայում երկարաձգվել էր 2 տարով: Հիմա քննարկվում է առաքելության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու հարցը:

«Պրահայի քառակողմ հանդիպումն առանցքային նշանակություն ունի կայուն և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու գործում, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման իրատեսական ու ուժեղ իրավաքաղաքական հիմք ունեցող ծրագիր է: Մինչ այս առիթ չեմ ունեցել ասելու, բայց հիմա պարտավոր եմ արձանագրել, որ այդ համաձայնությունների ձեռքբերման գործում պարզապես ահռելի է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը: Առավել ևս այս ֆոնի վրա նախագահ Մակրոնի և Ֆրանսիայի թիրախավորումը զարմանալի, անհասկանալի և անընդունելի է ինձ և Հայաստանի կառավարության համար: Եթե Մակրոնին թիրախավորում են ԵՄ-ի քաղաքացիական առաքելությանը երկարաժամկետ մանդատ տալու համար, այդ որոշումը մնացածների նման ԵՄ-ում կայացվել է կոնսենսուսով»,-ասաց Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ԵՄ բոլոր երկրների ղեկավարներին այդ որոշման համար, որ տեղի է ունեցել Հայաստանի խնդրանքով:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ