copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:53 07-04-2024

Վեհափառը իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին ՀՀ-ին ցուցաբերվող զորակցության համար

Ապրիլի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի նախագահ տիկին Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերին և անդրադառնալով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը՝ իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին Հայոց Ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի, ինչպես նաև այս դժվարին օրերին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը անդրադարձ կատարեց Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, Արցախի բռնազավթման ու հայաթափման, մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ այդ ուղղությամբ կարևորելով բարեկամ երկրների և միջազգային հանրության գործուն քայլերի ձեռնարկումը։

Իր հերթին Դեպարտամենտային խորհրդի նախագահ Մարտին Վասալն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց պատվիրակության անդամներին: Շեշտելով Հայաստան և հայոց հոգևոր կենտրոն կատարած իրենց այցի կարևորությունը` Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց պատվիրակության առաքելության ու ծրագրեի վերաբերյալ, որոնք միտված են երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանը և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը