copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:47 07-04-2024

Պուտինը Մատվիենկոյին հերոսի կոչում է շնորհել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյին Աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին։ Փոխանցում է Tert.am-ը։

Համաձայն հրամանագրի՝ կոչումը շնորհվել է պետությանն ու ժողովրդին հատուկ աշխատանքային ծառայությունների համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Մատվիենկոն ծնվել է 1949 թվականի ապրիլի 7-ին։ 1972 թվականից Լենինգրադում զբաղվել է կոմսոմոլով և կուսակցական աշխատանքով, 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ղեկավարել է Գերագույն խորհրդի կանանց, ընտանիքի պաշտպանության, մայրության և երեխաների հարցերի հանձնաժողովը։

1991-1998 թվականներին եղել է դիվանագիտական ծառայության մեջ, այդ թվում՝ որպես դեսպան Մալթայում, այնուհետև Հունաստանում։

1998 թվականի սեպտեմբերից մինչև 2003 թվականի մարտը՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետն է եղել։ 2003-2011 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետը, որից հետո դարձել է Դաշնության խորհրդի անդամ և ընտրվել ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ։ Մատվիենկոն դարձել է երկրի պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է այս պաշտոնը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում