copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:28 04-04-2024

Ափսոսում եմ, որ Սոս Արտաշեսովիչի ուսանողները փակեցին «Գոյ» թատրոնը․ Սոս Սարգսյանի այրի

«Շատ ափսոսում եմ, որ Սոս Սարգսյանի ուսանողը՝ Վարդան Մկրտչյանը, այսպիսի քայլեր է անում, շատ եմ ափսոսում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի այրին՝ Նելլի Սարգսյանը՝ անդրադառնալով «Գոյ» թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Կարծում եմ՝ Սոս Արտաշեսովիչը անպայման դժգոհություն կունենար Վարդանի պահվածքի վերաբերյալ։ Չեմ պատկերացնում՝ եթե թատրոնի մարդ է, ինչպե՞ս է իր կոլեգաներին թողնում առանց աշխատանքի, ինչպես է խիղճը տանելու, որ թույլ տա՝ թատրոն փակվի։ Ի վերջո, ինքը թատրոնի տղա է, թատրոնի մթնոլորտում մեծացած, թատերասեր մարդ է»։

Սոս Սարգսյանի այրիի խոսքով՝ ինքը չէր հանդուրժի, որ թատրոն փակվի։

«Մշակութային օջախ փակելը լավ բան չէ։ Չէ՞ որ «Գոյ» թատրոնն իր հանդիսատեսը ունի, հետևաբար չպետք է փակվի։ Առավել ևս, այդ թատրոնը հիմնել է տաղանդավոր մարդ՝ Արմեն Մազմանյանը, և կարծում եմ՝ այդ թատրոնը ոչ մեկին չէր խանգարում։ Անգամ Սունդուկյանին, որ ասում է՝ սա մեր տեղն է, ի՞նչ պիտի աներ այդ 100 մետր քառակուսին»։

Հարցին՝ ինչպես է պատկերացնում «Գոյ» թատրոնի ճակատագիրը, Սարգսյանը ասաց․
«Կարելի է թույլ տալ, որ թատրոնը իր ունակությունների հաշվին պահվի։ Նման փոքր թատրոնները ունեն իրենց հավատարիմ հանդիսատեսը և կարողանում են պահել իրենք իրենց»։

Դիտարկմանը, որ փաստացի թե՛ Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թե՛ «Գոյ» թատրոնի՝ ԿԳՄՍՆ-ի կողմից նշանակված տնօրեն Կարեն Սիմոնյանը Սոս Սարգսյանի ուսանողներն են եղել և նրանց ձեռամբ փակվել է «Գոյ» թատրոնը, Նելլի Սարգսյանը արձագանքեց․

«Կարծում եմ՝ Արտաշեսովիչը անպայման դժգոհություն կհայտներ․ նա թատրոն սիրող, թատրոն հիմնող մարդ էր, թատրոնի նվիրյալ էր, այն էլ դժվար ժամանակներում։ Լավ չեն անում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը