copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:55 07-04-2023

ԿԳՄՍ նախարարությունը հաստատուն է իր որոշման մեջ․ «Գոյ» թատրոնը ստացել է ԿԳՄՍՆ-ի երկրորդ պատասխանը

«Գոյ» թատրոնը ստացել է ԿԳՄՍՆ-ի երկրորդ արձագանքը՝ ի պատասխան իրենց դիմումների, որում նշված է․ «Թատերահամերգային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսված է միջոցառումների իրականացում, որոնք պետք է նպաստեն նշյալ կազմակերպության մասնագիտական ռեսուրսների կենտրոնացմանն ու կարողությունների զարգացմանը, խթանեն ֆինանսական միջոցների ավելացմանը։ Բարեփոխումները ենթադրում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպության օպտիմալացում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.News-ը նշել էր, որ «Գոյ» թատրոնի փակման որոշման հիմքում կարող է լինել «Գարեգին Նժդեհ» ներկայացումը։ ԿԳՄՍ նախարարությունը հերքել էր մեր պնդումը։

Ավելի ուշ «Գոյ» թատրոնը հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ գրելով․ «ՈՅ ԹԱՏՐՈՆԻ հարգելի հանդիսատես
Տեղեկացնում ենք ձեզ, որ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ «ԻՐԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ» ներկայացումը սկսում է իր հանրապետական շրջագայությունը: Այն կմեկնարկի Երևանյան ցուցադրումով՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտից:

ԲՆԱԿԱՆԱԲԱՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԱՆՎՃԱՐ

Քաղաքապետարանին տեղեկացնելուց և համաձայնություն ստանալուց հետո կհայտարարվի ներկայացման օրն ու ցուցադրման ժամը»:


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի