Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:27 04-04-2024

Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Ապրիլի 4-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։

Խորհրդակցությանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։

Խորհրդակցության ընթացքում ՆԳ ՓԾ տնօրենին ներկայացվեցին 2024 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ Փրկարար ծառայության գործունեության արդյունքները, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման և արձագանքման արդյունավետ կազմակերպման ուղղություններով կատարված աշխատանքները։

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 2935 արտակարգ դեպք, պատահար, որից 1214-ը՝ հրդեհի, 924-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, 491-ը՝ թունավորման, 27-ը՝ փլուզման, 11-ը՝ պայթյունի, 2026-ը՝ կենցաղային և այլ դեպքեր։ Հրդեհների մեծ մասը գրանցվել է բուսածածկ տարածքներում, ինչի հետևանքով այրվել է մոտ 639.6 հա տարածք։
ՓԾ ստորաբաժանումների կողմից փրկվել է 41 մարդ։ Դիտարկվող ժամանակահատվածում, տարբեր գործոններով պայմանավորված, ՓԾ ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին արգելափակումից դուրս են բերել 3967 տրանսպորտային միջոց և անվտանգ տարածք տեղափոխել 7798 մարդ։ Ժամանակավոր հենակետերը սպասարկել են 127 դեպք, արգելափակումից դուրս են բերել 799 տրանսպորտային միջոց։

Աշխատանքներ են տարվել արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ․ իրազեկման և ուսուցման նպատակով հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով Փրկարար ծառայության կողմից կազմակերպվել և անցկացվել է 464 դասընթաց, որին մասնակցություն են ունեցել նաև ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները։

Գետերի հուների, հեղեղատարերի և սելավատարերի վտանգավոր տեղամասերում մաքրման, խորացման և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ հարակից տարածքներում անվտանգ միջավայրի ապահովման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացվել մի շարք առաջարկություններ։ Մշակվել են արդյունաբերական օբյեկտների անվտանգության վկայագրեր, Վեդի համայնքի և ՀՀ-ում 2 նորակառույց դպրոցների աղետների ռիսկի կառավարման պլաններ։

Աշխատանքներ են իրականացվել պլանների, ծրագրերի մշակման և իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, փրկարարական ուժերի պատրաստության, բժշկական և հոգեբանական աջակցության ցուցաբերման ուղղություններով։

«Առաջին բուժօգնություն» և «Առաջին հոգեբանական օգնություն» թեմաներով դասընթացներ են անցկացվել ՆԳՆ փրկարարական և ոստիկանության ծառայողների, այլ գերատեսչությունների աշխատակիցների հետ, ինչպես նաև դպրոցներում և մանկապարտեզներում։

Կատարված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարների զեկույցները լսելուց հետո Ծառայության Տնօրենը տվեց հստակ կարգադրություններ և հանձնարարականներ՝ մատնանշելով տարբեր ստորաբաժանումներում գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրները։

Փրկարար ծառայության տնօրենը կարգադրեց աշխատանքներ իրականացնել ծառայության բարելավման ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով կատարողականը և աշխատանքային կարգապահությունը։

Կ․Ցուցուլյանը հանձնարարեց զբոսաշրջության ակտիվացմամբ և գարնանային գյուղատնտեսական աշխատանքներով պայմանավորված՝ վերահսկողությունն ուժեղացնել բուսածածկ և խոտածածկ տարածքներում՝ հրդեհների առաջացումը կանխարգելելու նպատակով։ Միաժամանակ ուսումնասիրություններ անցկացնել սողանքավտանգ գոտիներում, քարաթափման վտանգավոր հատվածներում, անհրաժեշտության դեպքում ակտիվ մասնակցություն ցուցաբերել հարկադիր քարաթափման աշխատանքներին:

Ամփոփելով եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքները՝ ՓԾ տնօրենը շնորհակալություն հայտնեց շարքային անձնակազմին՝ բարեխիղճ ծառայության և պատրաստակամության համար, նշելով, որ առանձնակի բարդության դեպքերի պատշաճ արձագանքման և լավագույնս կատարած աշխատանքի համար խրախուսվել են մի շարք փրկարարական ծառայողներ։

Հաշվետու ժամանակահատվածում կատարած արդյունավետ աշխատանքի և կատարողականի համար բարձր գնահատվեց Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների, Հոգեբանական աջակցության բաժնի և Բժշկական ապահովման վարչության գործունեությունը։

Խորհրդակցության ավարտին ՓԾ տնօրենն ամփոփեց արդյունքները՝ դրական գնահատելով կատարված աշխատանքները, տվեց մի շարք հանձնարարականներ՝ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ