copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:40 04-04-2024

Թխկուտում հրդեհի հետևանքով մահացած 38-ամյա տղամարդը Արցախից էր, 2 երեխա ունի․գյուղապետ

Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Թխկուտ գյուղի տներից մեկում երեկ տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացած 38-ամյա տղամարդը Արցախից էր։

Թխկուտի գյուղապետ Վլադ Գևորգյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ տղամարդը 2023 թվականի հոկտեմբերին էր Արցախից բռնի տեղահանվել և բնակություն հաստատել իրենց գոյւղում։

«Տղամարդն ունի 2 երեխա, բայց ամուսնալուծված էր, միայնակ էր ապրում։ Դեպքի առթիվ քննչական միջոցառումներ են իրականացվում, պարզ չէ՝ թե որն է եղել հրդեհի պատճառը և ինչ հանգամանքներում է մահացել նա»,- ասաց Թխկուտի գյուղապետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3-ի գիշերը Թխկուտ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել՝ տուն է այրվել, որի հետևանքով մահացել է 38-ամյա տղամարդ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի երկհարկանի տանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:30-ին, մարվել՝ 02:54-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել