Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:05 03-04-2024

Կցանկանա՞ Փաշինյանը պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքը

Հայկական մամուլը գրում է, որ Բրյուսելում առաջիկա հանդիպման առիթով Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների մոտ մեծ սպասումներ է ձևավորել հուսադրելով, որ այն Հայաստանի և իրենց իշխանության փրկության համար կունենա վճռորոշ նշանակություն, հատկապես՝ եթե Արեւմուտքն «աջակցող» հայտարարություններից բացի՝ խոշոր գումարներ հատկացնի Հայաստանին, որի շնորհիվ հնարավոր կլինի տարանջատվել ռուսական տնտեսությունից, ՀՀ իշխանություններն առանց երկմտելու կլծվեն անվտանգային վեկտորի փոփոխությանը՝ Ռուսաստանից դեպի Արեւմուտք։ Խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին է, այլ ոչ թե մի քանի միլիոնի։

Իհարկե, հնարավոր է, ինչպես ասում են՝ «փողին մուննաթ»։ Բայց կտա՞, օրինակ, Եվրոպական Միությունը նման գումարներ։ Կամ՝ Միացյալ Նահանգները։

Նախ՝ հարց է, ունե՞ն նրանք նման գումար ընդհանրապես, որ իրենցից «պոկելու» համար հարմար է։ Վերջին 2 տարում արևմտյան դոնորներն զբաղվել են ուկրաինական զինուժի սնուցմամբ, ընդ որում՝ այդ պատերազմող կողմին ֆինանսավորումը, մեղմ ասած, արդյունավետ չի եղել։

Այնուհետև՝ կա՞ նման գումար, ենթադրենք, Հայաստանի համար։ Ա՛յն Հայաստանի, որը ոչ միայն տնտեսապես, այլև մի շարք կարևորագույն, գոյաբանական նշանակության ուղղություններով դարեր շարունակ «մեխված» է Ռուսաստանին։ Եվ արևմտյան տերությունների կողմից հայ ժողովրդին ինչքա՞ն աջակցության խոստումներ են տրվել, ու դրանցից քանի՞սը կարող են իրականացվել։

Հայաստանի իշխանությունները հաշվի չեն առնում, որ իրենց 4 հարևան պետություններից առնվազն 2-ի թշնամանքի «իրացումը», հատկապես վերջին պատերազմների արդյունքների բերումով, որքան է իրական դարձել։ «Եվրոպան և Ամերիկան Հայաստանին հրահրում են սկսել մեծ պատերազմ, և մենք դա գիտենք ու կարող ենք վերջնականապես կործանել հայկական պետականությունը», վերջին շաբաթներին անընդհատ շեփորահարում է թշնամու տեղեկատվա-քարոզչական մեքենան։ Դրան զուգահեռ, թշնամու ռազմական մեքենան է ամենահնարավոր եղանակներով ցուցադրում «հայկական պետականության կործանման» իր հնարավորությունները։

Ահա՛ այս պայմաններում է Նիկոլ Փաշինյանն հույսերով սնում իր «ուսապարկերին», վերջիններս էլ՝ հանրությանն են փոխանցում փաշինյանական ուտոպիան։

Իհարկե, չի կարելի պնդել, որ իշխանական շրջանակներում հայտնված այս բոլոր անձինք «ուսապարկի» կարգավիճակում էլ մնացել են․ ոմանք կարողացել են պաշտոնի բերումով ունեցած շփումներով ձեռք բերել իմացություն ու իրերի ռեալ վիճակը կշռադատելու կարողություն։ Սակայն իրականության մռայլ գույները նրանք չեն համարձակվի ներկայացնել իրենց ընտրողներին ոչ միայն ստացած անձնական դիրքի կորստի վախից ելնելով, այլև այն պատճառով, որ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները մտել են չափազանց վտանգավոր փուլ, և հիմա ճշմարտության հնչեցման դեպքում ստիպված պետք է զորահավաք հայտարարեն։

Այսպիսով, Հայաստանի 29800 կմ2 հայտարարած, իսկ հետո «ճշտված» 29743 կմ2 մակերեսը Փաշինյանի համար հանդիսանու՞մ է, արդյոք, «կարմիր գիծ»։ Ըստ այդմ, Հայաստանի իշխանությունը պետության սուվերեն տարածքները թշնամու հարձակումներից պաշտպանելու համար կձեռնարկի՞ համապատասխան միջոցներ։ Դիտարկելով իշխանության վարքը, այս հարցերին տրվելիք պատասխանների դրական լինելու հավանականությունը, ցավոք, գնալով նվազում է։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել