copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:15 03-04-2024

Այսօր պաշտոնական Երևանը ընդունել է մի կեցվածք, որի մասին արդեն Արևմուտքում ոչ ոք լուրջ չի խոսում

Հայաստանի իշխանություններն իզուր են հայկական հնագույն քաղաքակրթությունը համեմատում Եվրամիության հետ, որի գործերն այսօր բացահայտ վատ են։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հայաստանը հին մշակույթ ունեցող երկիր է, պետական կառուցվածք է և սրանք պետականության այն հիմքերն են, որոնք հազարամյակներով են գալիս։ Նրանք հազարամյակների պատմություն ունեն։ Իսկ այսօր պաշտոնական Երևանը ընդունել է մի կեցվածք, որի մասին արդեն Արևմուտքում ոչ ոք լուրջ չի խոսում»։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ դեպի ԵՄ ճանապարհը երկրի համար «ամենացանկալի և ճիշտ տարբերակն է, որին մենք պետք է գնանք: