Ուղիղ եթեր
copy image url
Միտք Արտաքին 2 տարի առաջ - 12:01 01-04-2024

Երևանը հավասարապես նյարդայնացնում է Մոսկվային և Բաքվին

Ռուսական «Կոմերսանտ»-ը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Հայաստանի «եվրոատլանտյան թեքմանը», մասնավորապես ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը, որն այդ գործընթացում համարվում է հանգուցային կետ։

Խոսքը, ըստ ռուսական թերթի, վերաբերում է դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Գրանադայում ՀՀ վարչապետի ստանձնած պարտավորությանը՝ հանրապետությունն ամեն հնարավոր եղանակներով «պոկելու» ռուսական կողմնորոշումից և իջեցնելու մինչև ԵՄ-ՆԱՏՕ դաշինքների կողմից տրվող հրահանգներ կատարողի կարգավիճակ։

«Արևմուտքի հետ Երևանի նոր հարաբերությունների համար առաջարկվող ռազմավարությունն ուրվագծվում է «Հայաստանի բարեկամների ցանց» կոչվող խմբի՝ Բրյուսելում հանդիպումից առաջ հրապարակված ծավալուն զեկույցում: Փաստաթուղթը պատրաստվել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ և անվանվել է «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում. ավելի շատ Հայաստան Եվրոպայում»: Այդ զեկույցը նախանշում է Հայաստանի վերակողմնորոշում դեպի Արևմուտք, ինչն իր հերթին նշանակում է ռուսական 102-րդ բազայի դուրսբերում հանրապետությունից, ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամության դադարեցում (այն էլ հիմա, երբ ճակատագրի հեգնանքով Հայաստանն է նախագահում այդ Միությունում – «Կոմերսանտ»)։

«Կոմերսանտ»-ը հարկ է համարում հիշեցնել, որ ապրիլհինգյան հանդիպումից ոչ միայն Ռուսաստանն է խիստ դժգոհ, այլև Ադրբեջանը։ Վերջինս, ըստ պարբերականի, «չէր հրավիրվել քննարկելու անվտանգության երաշխիքները» (որոնք կարող է Հայաստանին տալ ԵՄ-ԱՄՆ միացյալ խումբը – հեղ․), և հետևաբար՝ Ադրբեջանը պնդում է, որ այդ երաշխիքներին վերաբերող բանակցությունները, որոնք արվում են «իր մեջքի ետևում», տարածաշրջանում երկարատև անկայունության վտանգ են ստեղծում՝ փակուղի մտցնելով Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղության պրոցեսը։

Նշենք, որ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ընդունել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկելով Հարավային Կովկասում առկա իրադրությունը, Բայրամովն ընդգծել է, որ «տարածաշրջանից հեռու գտնվող երկրները խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը», մասնավորապես՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումը մեծապես անհանգստացնում է Բաքվին։ «Հաշվի առնելով Հայաստանում տիրող ռևանշիստական տրամադրությունները, Բրյուսելի և Վաշինգտոնի՝ ակնհայտ հայամետ հրապարակային հայտարարությունները կարող են Երևանում ստեղծել վտանգավոր պատրանք առ այն, թե ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պատրաստ են հակաադրբեջանական սադրանքների իրականացման գործում աջակցել նրան։ Նման դեպքում Եվրոպական Միությունը և Միացյալ Նահանգները կկիսեն պատասխանատվությունը՝ Հայաստանի կողմից ցանկացած ապակայունացնող գործողության համար», հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել