Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 10:37 01-04-2024

Ի՞նչ է սպասվում Տավուշի մարզի բնակավայրերին` 4+4 տարբերակով հանձնելու դեպքում

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եվս 2 պատկերավոր քարտեզ, որոնք ցույց են տալիս, թե ի՞նչ է սպասվում Տավուշի մարզի բնակավայրերին և հանրապետական, միջպետական նշանակության ենթակառուցվածքներին` 4+4 տարբերակով (Ադրբեջանի հետ սահմանագիծ ունեցող 4 գյուղերն առաջին փուլով և, այսպես կոչված, 4 անկլավները 2-րդ փուլով) հանձնելու դեպքում:

Առաջին քարտեզում Ադրբեջանի հռչակած Սոֆուլու և Բարխուդարլու բնակավայրերն են, որոնք ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի մեր համայնքների մաս են կազմում և հատում են (փակում) Իջևանից դեպի Ազատամուտ-Կայան-Վազաշեն-Բերդ գնացող ճանապարհը:

Այլընտրանքային համարվող Ճամբարակ-Բերդ ճանապարհը չնայած հիմնանորոգվում է, սակայն ռելիեֆի, կլիմայի առումով խնդրահարույց է, իսկ դրա մի քանի հատվածները շատ մոտ են առաջնագծին և տարբեր ժամանակներում Ադրբեջանը ճանապարհի որոշ հատվածներ կրակի տակ է առել:

Ի դեպ, Սոֆուլուն ու Բարխուդարլուն շատ մոտ են գտնվում Իջևանից դեպի Աչաջուր, Սևքար ու այնտեղից Ոսկեպար, Բաղանիս և Նոյեմբերյան գնացող ճանապարհին:

Երկրորդ քարտեզում, բաց կանաչ գույնով փորձել եմ ցույց տալ, այսպես կոչված, «սեռի զոնաները», որոնք կձևավորվեն 8 գյուղերի հանձնումից:

Ինչպես երևում է քարտեզից, այս գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ, որի պայմաններում մեծ թվով գյուղեր հայտնվում են մեկուսացման, կիսամեկուսացման մեջ (հանրապետական, մարզային լոգիստիկ ուղիներից դուրս) և որ այստեղ ամենավտանգավորն է` անվտանգության առումով խիստ խոցելի են դառնում:



Այն, ինչի մասին ասում եմ` որոշակի համեմատության մեջ արտահայտված է Սյունիքի մարզում` հատկապես Գորիսից Կապան հատվածում:



Այս իրավիճակն առաջացավ 2020 թվականի դեկտեմբերից հետո, երբ իշխանությունը հանձնեց Գորիսից Կապան ճանապարհատվածի տարբեր կտորներ` Որոտան և Շուռնուխ գյուղերի հարակից թևերում, իսկ այդ տարածքներում գտնվող բնակավայրերի կյանքը, այդ թվում` Գորիս և Կապան քաղաքի, շրջադարձային փոփոխության ենթարկվեց»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել