Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:30 01-04-2024

Չի կարող տարածքը լինել անորոշ, իսկ իրավունքը` կոնկրետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույցներ պետության մասին» շարքում անդրադարձել է պետության հենասյուներից մեկին՝ տարածքին, նշելով, որ առանց տարածքի պետության գոյությունն անհնար է։

Ըստ նրա, քաղաքացիությունը կապված է տարածքի հետ. «Եթե կա տարածք, կա քաղաքացիություն, չկա տարածք, չկա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական, ոչ թե միֆական քաղաքացիության մասին։ Յուրաքանչյուր տարածք ունի իր իրավունքների և պարտականությունների համակարգի առանձնահատկությունը։ Նույնիսկ համամարդկային իրավունքները կապված են տարածքի հետ։ Երբ մենք հատում ենք երկրի սահմանը կամ այլ երկրի սահմաններ` ամբողջությամբ փոխվում է իրավունքների ու պարտականությունների համակարգը. յուրաքանչյուր տարածք ունի իր իրավունքների ու օարտականությունների համակարգների առանձնահատկությունը»,- նշում է նա:

Վարչապետի խոսքով` տարածքը իրավունքի և պարտականությունների մասին է նաև: Նա ընդգծում է` կարևոր է, որ արձանագրենք մեր պատկերացումները ինքնիշխան իրավունքի և պարտականության մասին:

«Երրորդ հանրապետության գոյության ընթացքում մեր ինքնիշխան տարածքի վերաբերյալ պատկերացումները հաճախ զրկված են եղել կոնկրետությունից»,- ասում է Փաշինյանը:

Ամենից շատ դիտված