copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:42 31-03-2024

Ալիևը ցանկանում է հարձակվել ՀՀ-ի վրա, որ խափանի Փաշինյանի հանդիպումը Բլինքենի և ֆոն դեր Լյայենի հետ

Ալիևի ռեժիմը և նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա՝ փորձելով խափանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։

«Զատիկին Ալիևի ռեժիմը և նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի խափանեն Նիկոլ Փաշինյանի և պետքարտուղար Բլինկենի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը՝ ուղղված Հայաստանի զարգացմանն ու կայունությանը», - գրել է դեսպան Բալայանը:

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժ չի նկատվել։

Հիշեցնենք` Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, որին արձագանքել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը` ընդգծելով, որ սահմանին իրավիճակը կայուն է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ