Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:59 20-12-2024

ԵՄ-ն արդեն 130 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինայի վրա․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պնդում է, որ ԵՄ-ն Ուկրաինային մատակարարել է սպառազինությունների 47%-ը, իսկ ԱՄՆ-ն՝ ընդամենը 40%-ը։ Այս մասին նա հայտարարել է ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Ռազմական տեսանկյունից ԵՄ-ն Ուկրաինային մատակարարել է զենքի մոտավորապես 47%-ը, մեր ամերիկացի գործընկերները՝ 40%, ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է Զելենսկին պնդում ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալու անհրհրաժեշտության մասին՝ բոլոր եվրոպական երաշխիքները միասին անվանելով անբավարար, և արդյոք դա չի՞ վկայում Եվրամիության ռազմավարական թուլության մասին։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն նաև արդեն 130 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինայի վրա և պատրաստ է հաջորդ տարի հատկացնել 30,6 միլիարդ եվրո միայն բյուջետային ֆինանսական օգնության համար՝ չհաշված զենքի մատակարարումները։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ ողջ սպառազինության 98%-ը Կիևին մատակարարվել է ՆԱՏՕ-ի երկրների կողմից։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել