Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:45 30-03-2024

Պիտի «բիթի» լինես․ Տիգրան Ավինյանին գովազդած բլոգերը արցախցիներին ՌԴ-ում աշխատանք է առաջարկում

Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթումից հետո ավելի քան 120 հազար արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնային է դարձել, որը գործող իշխանությունների անհամաչափ և անհեռատես որոշումների արդյունքում առ այսօր չի հաջողվել իրականացնել։ Արցախցիները ոչ միայն պետության կողմից բնակարաններով չեն ապահովվել, այլև աշխատանքով, որը որոշ չափով կմեղմեր նրանց իրավիճակը։

Հատկանշական է, որ Հայաստանում հայտնվել են շրջանակներ, ովքեր որոշել են օգտվել այս իրավիճակից և պղտոր ջրում ձուկ որսալ։

Մասնավորապես օրերս հայտնի բլոգեր 222lava-ն իր էջում տեսանյութ է հրապարակել, որում արցախցիներին Ռուսաստանի Դաշնությունում աշխատանք է առաջարկում։ Վերջինիս խոսքով՝ արցախցիներին ՌԴ-ում աշխատանքից բացի տրադրվելու է կացարան, հոգալու են նրանց տեղափոխման և իրավական բոլոր խնդիրները, իսկ վերջիններս միայն սնունդի համար են գումար ծախսելու։

«Աշխատանքն էլ բանվորի գործ չի, պիտի ճկուն լինես, բիթի լինես, շուստրի լինես, խելացի։ Սենց արհեստ ա, սունկ հավաքելն արհեստի նման բան է, պիտի արագ-արագ հավաքես»,- իր առաջարկած աշխատանք այսպես է նկարագրում 222lava-ն։

Հիշեցնենք, որ վերջինս նախորդ սեպտեմբերին կայացած ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ ակտիվորեն գովազդում էր ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Ավելին՝ 222lava-ն շնորհավորել էր Ավինյանին, երբ ընտրությունների արդյունքով ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չէր ստացել և հայտնի չէր, թե ով է զբաղեցնելու մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան