Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:32 29-03-2024

Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք իշխանություն կենտրոնացնելու, պահելու, ճանկռելու, կրծելու, գրկելու խնդիր չունենք։ Մենք ժողովրդի վստահության քվեով կառավարություն ենք հիմա, վաղը ժողովրդի քվեով կարող է չլինենք կառավարություն»։

Մինչդեռ իրականում 2020թ․՝ ժողովրդի համար անսպասելի պարտությունից հետո (ամեն օր հայտարարվում էր, որ հաղթում ենք) Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ կառույցներ, անհատներ, հանրությանը հայտնի բազմաթիվ անձինք, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, անգամ ՀՀ նախագահն ու կաթողիկոսը, բանակի բարձրաստիճան սպայակազմը, ԳԱԱ-ն, տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նա հրաժարական չտվեց։ Ավելի ուշ տվեց հրաժարականը, սակայն իշխանությունը պահեց իր ձեռքում և ինքը կազմակերպեց, անցկացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Զանազան բռնաճնշումների միջոցով կարողացավ 2021 թվականի հունիսյան արտահերթ ընտրությունների արդյունքում վերարտադրվել։

2022-2023 թվականներին մի շարք համայնքներում, որոնցում տեղական ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել էր, կարողացան կալանավորումների, քրեական գործերի ու քրեական տարրերին գործի դնելու միջոցով հասնել կրկնակի ընտրությունների և հաղթանակի։ Մի շարք համայնքներում էլ, օրինակ՝ Վանաձոր, Ալավերդի և այլն, որոնցում պարտվել էին, տեղի ունեցավ համայնքապետի պաշտոնի խլում, Վանաձորում՝ ընտրված քաղաքապետը կալանավորված է մինչ օրս, Ալավերդիում՝ ձայնագողության արդյունքում անվստահություն հայտնեցին համայնքի ընտրված ղեկավարին։

Ընտրողների քվեն ժողովրդավարական երկրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի համար գրոշի արժեք չունի: Նույնիսկ ընտրված մարդիկ չեն կառավարում: Դե իսկ երեւանում ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչներին մանդատներից զրկեցին:

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան