Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:36 16-07-2021

Մենք երկրում չունենք քաղաքացիներ, որոնք պատրաստ են ձեւավորելու իշխանություն. Բագրատ Եսայան

Գնահատելու համար երկրում ստեղծված իրավիճակը եւ հիմնական հարցը՝ հաղթահարե՞լ ենք արդյոք ճգնաժամը, թե ոչ, մենք պետք է փորձենք հասկանալ, թե մինչեւ ընտրություններն ինչ վիճակ էր Հայաստանում եւ ճգնաժամն ինչո՞վ էր բնութագրվում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, «ՀՀ քաղաքական եւ իրավական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Բագրատ Եսայանը:

Նրա խոսքով, ընդդիմությունը մինչեւ ընտրությունները հստակ տվել է իր գնահատականը, որ երկրում իշխանությունը պետք է փոխվի, որովհետեւ այդ իշխանությունը երկիրը պարտության բերելուցբացի, բերել է նաեւ համապարփակ ճգնաժամ. «Նախ, պետական համակարգն ուղղակի չէր գործում, երկրորդ, երկրում խորանում էր տնտեսական ճգնաժամը եւ 2020-ը երկիրը փակեց 7,5 տռնտեսական անկումով: Նաեւ երկիրը 2020-ը փակեց լրացուցիչ ֆինանսական պարտք ձեւավորելով: 2018-ին երկրի պարտքը 5,5 մլրդ դոլարից հասցրեցին ավելի քան 8 մլրդի»,-ասաց Բագրատ Եսայանը:

Նա հայտարարեց, որ մամուլի ազատության բնագավառում իշխանությունը գնաց օրենքի խստացման ճանապարհով, ինչը բերում էր մամուլի գործունեության զգալի սահմանափակմանը. «Սրան հակառակ իշխանության հովանավորությունը վայեող մի շարք կեղծ տեղեկատվություն տարածող նաեւ ֆեյքերի ֆաբրիկան աշխատեցնող հստակ անհատներ եւ նաեւ պետական հաստատությունը՝ հայտնի ՊՈԱԿ-ը, ընդլայնում է իր գործունեությունը՝ դաշտը լցնելով կեղծ տեղեկատվություն: Հասարակության մեջ ստեղծում է շփոթի ազդեցություն:

Այն, որ հիմա ունենք այս իշխանությունը, դա միայն հետեւանքն է: Կարծում եմ՝ հիվանդության արմատը հասարակության մեջ գոյություն ունեցող ոչ բավարար քաղաքական, քաղաքագիտական հասունությունն է, որը հանգեցրել է այս իրավիճակին:

Այսօր հասարակությունը քաղաքական առումով ժխտում է ամեն ինչ: Այս քաղաքական նիհիլիզմը արդեն հանգեցրել է շատ վտանգավոր իրավիճակի, երբ խոսքը գնում է ոչ թե քաղաքական ուժերի նկատմամբ որեւէ վստահության անպատրաստության, այլեւ պետականության ժխտման: Այս առումով կարելի է ասել, որ մեր երկրում արդեն ոչ թե իշխանության ճգնաժամ է, այլ համապարփակ բոլոր ուղղություններով ճգնաժամ է, որը հղի է պետականության կորստով»,-ընդգծեց ՀՅԴ-ական գործիչը՝ հավելելով, որ հասարակությունը ժխտում է իր պատրաստակամությունը պետականություն ունենալու:

«Այս իրավիճակում ասել, որ ճգնաժամը հանգուցալուծվել է, անմտություն կլինի: Մենք երկրում ունենք քաղաքացու պրոբլեմ, մենք չունենք քաղաքացիներ, որոնք իրենց պատասխանատու են զգում մեր պետականության գոյությունն ամրապնդելու համար: Մենք չունենք քաղաքացիներ, որոնք պատտրաստ են ձեւավորելու իշխանություն, պատրաստ չեն պատասխանատվության կանչել իշխանություններին՝ խոստումները չկատարելու դեպքում: Մենք հասել ենք ճգնաժամի հատակին»,-ասաց նա:

Նա հավելեց, որ ներքաղաքական ճգնաժամը հասել է իր գագաթնակետին. «Անհանդուրժողականությունը ոչ միայն չի հաղթահարվել: Հասարակական համերաշխության մասին որեւէ հայտարարություն իրականության հետ որեւէ աղերս չունի:Ն Ավելին, շարունակվում է պետության կազմաքանդումը: 25 տարի շարունակ հետեւողականորեն կայացված պեղական ինքնակառավարման համակարգը կազմաքանդվում է իսպառ, ՏԻՄ ղեկավարները հետպնդվում են իրենց քաղաքական հայացքների համար»:

Բագրատ Եսայանը անդրադարձավ նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ իրականացվող գործընթացներին. «Տնտեսական համար առաջին հարկատուի դեմ անթաքույց եւ ոչնչով չհիմնավորված ուժային հարձակումը հիշեցնում է 1990-ականների ռուսական իրականությունը, որտեղ այդ երեւույթը կոչվում էր «Рейдерский заxват», այսինքն ուղղակի բռնագրավման փորձ եւ սեփականության վերաբաշխման փորձի դրսեւորում»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել