copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:23 29-03-2024

Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով կարող է նոր պաշտոնի նշանակվել։ Համալսարանում խոսում են, որ Գալոյանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ով ներկայում ռեկտորի պարտականությունների ժամանակավոր կատարողն է, Գալոյանին ուզում է նշանակել համալսարանի ենթակայությամբ գործող ստորաբաժանման ղեկավար:

Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ Հախվերդյանն է: Այս տեղեկությունը փորձեցինք նախ ճշտել Դավիթ Հախվերդյանից, սակայն պարզվեց՝ Հռոմի պապի հետ ավելի հեշտ է կապ հաստատել, քան Հախվերդյանի․ նա շուրջ 3 օր մեր հեռախոսազանգերին եւ նամակներին չպատասխանեց: Դե, իսկ Դիանա Գալոյանը վերջին սկանդալներից եւ հրաժարականից հետո է անհասանելի դարձել` նախկինում սիրով պատասխանում էր լրագրողների հարցերին։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Oragir.News-ին հայտնի էր դարձել, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը 2017թ.-ին ԱՄՆ-ում բռնվել է հագուստի խանութից գողություն կատարելիս, հայտնվել է բանտում, որից հետո նշանակվել է 3 տարվա փորձաշրջան:

Գալոյանը բանտից ազատ արձակվելուց հետո, սակայն, չէր ներկայացել դատարան փորձաշրջանի կատարման ապացույցներով, ինչից հետո տրվել էր հետախուզման հրաման:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում