copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:24 10-10-2023

Սասուն Խաչատրյանի եղբայրը նոր պաշտոն կստանա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի նշանակումը կարծես թե սարերի ետեւում չէ։

Հիշեցնենք․ նրան պատրաստվում էին ԲԴԽ-ից տեղափոխել Վճռաբեկ դատարան՝ քրեական պալատ։ ԱԺ-ն առաջիկայում պետք է դատավոր ընտրի, եւ առաջադրված երեք թեկնածուներից մեկը Դավիթ Խաչատուրյանն է, ով 2021-ից ԲԴԽ անդամ է եւ հավակնում էր ԲԴԽ նախագահի պաշտոնին, սակայն վերեւներից «դաբրո» չստացավ, քանի որ ԲԴԽ գործուղվեց Կարեն Անդրեասյանը։ Ըստ մեր աղբյուրների՝ շուրջ 2 տարի Անդրեասյանի ու Խաչատուրյանի միջեւ լարված հարաբերություններ են, եւ պարբերաբար լուրեր են տարածվում, որ նա ազատման դիմում է գրելու։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի թափուր պաշտոնի համար մյուս երկու թեկնածուներն են փաստաբան Անահիտ Հակոբյանը եւ Երեւանի առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը։ Սրանք ձեւական առաջադրումներ են՝ օրենքը պահանջում է առնվազն 3 թեկնածուի առաջադրում, մյուս երկուսին համակարգում անվանում են պրավադնիկներ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում