Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 15:30 27-03-2024

Հայկական ֆուտբոլին պակասում են խաղացողները․ հարցում

Հայաստանի ազգային հավաքականը երեկ Պրահայում կայացած ընկերական խաղում 1։2 հաշվով պարտվեց Չեխիայի ընտրանուն։

Հանդիպման 14-րդ րոպեին Էդգար Սևիկյանը բացեց հաշիվը, սակայն հաղթանակ Հայաստանի ազգային հավաքականը չգրանցեց։

Նշենք, որ մարտի 22-ին Հայաստանի հավաքականը Երևանում կրկին ընկերական խաղում 0:1 հաշվով պարտություն էր կրել Կոսովոյի ընտրանուց։

Պարզելու համար, թե ինչ է պակասում հայկական ֆուտբոլին, Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում և հարցման միջոցով հետաքրքրվեց քաղաքացիներից։

Նրանցից մի քանիսն ասացին, որ հայկական ֆուտբոլին ամեն ինչ էլ պակասում է։

Մի տարեց տղամարդ էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի հավաքական ուժեղ էր միայն Արարատ 73-ի ժամանակ։

«Լավ սպորտսմեններ, որ նվիրված լինեն, ոչ թե հանում փողի։ Առաջին հերթին պետք է նվիրվես գործիդ, որ առաջընթաց ունենաս։ Թող հին ֆուտբոլիստներից օրինակ վերցնեն՝ Իշտոյանից, Հովիվյանից, իրենք իսկական ֆուտբոլիստներ էին, հիմա էլ լավերը կան, բայց առաջվա նման չեն»։

Մեկ այլ քաղաքացի էլ կեսկատակ պատասխանեց․ «Խաղացողներ, միայն խաղացողներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում