Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 15:00 05-10-2025

Գիտելիք, բարձր աշխատավարձ, հարգանք․ ինչ է պակասում ուսուցիչներին․ հարցում

Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրում նշվում է որպես ուսուցչի միջազգային օր: 1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է որպես ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն։

2010 թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ` պաշտոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ն ամրագրվել է որպես Ուսուցչի օր:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ի՞նչ է պակասում ուսուցիչներին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ արժանի աշխատավարձն է պակասում, որոշներն էլ ասաացին, որ պակասում է հարգանքն ու վերաբերմունքը ուսուցիչներրի հանդեպ։

«Գիտելիքն ա պակասում»,- պատասխաեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հասարակությունը հիմա որակազրկել է ուսուցիչներին։ «Հարգանք, քանի որ հիմա շատ են որակազրկում իրենց, այսինքն չեն գնահատում իրենց արածը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ուսուցչի աշխատանքը չի գնահատվում։ «Վերաբերմունք, գնահատական, որ բացարձակ զրոյացել է, չի գնահատվում ուսուցչի աշխատանքը։ Էսօր ուսուցիչը պիտի ամենակարևոր տեղու լիներ, բայց էդպես չի»,- ասաց նա։

«Աշխատավարձ, համբերություն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել