copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:06 25-03-2024

Մեկ տարում 650 առցանց խանութ է հայտնաբերվել. ՆԳ նախարարը` թմրաշրջանառության մասին

Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը 2023 թվականին աճել է 2847-ով կամ 2,5 անգամ։ Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ–մայոր Վահե Ղազարյանը։

«Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 489 դեպք, որից 128-ը` իրացման, իսկ 361ը`ձեռքբերման։ Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող 650 առցանց խանութ և 35 Telegram–յան ալիք»,– ասաց նախարարը։

Իրավապահները նախորդ տարի բացահայտել են այս հանցագործության 4564 դեպք` 2022 թվականի 1717-ի դիմաց։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը