copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:29 24-05-2021

Հայաստանից դուրս գտնվող 650 քաղաքացի քվեարկությանը մասնակցելու է օնլայն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ էլեկտրոնային եղանակով կարող են քվեարկել Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ծառայություն են կատարում աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում։ Նրանց թիվը 287 է` ներառյալ նրանց ընտանիքների անդամները:

Թույլտվություն տրվել է նաև այն զինծառայողներին, որոնք գտնվում են երկարատև ծառայողական գործուղման կամ օտարերկրյա պետություններում ուսուցման մեջ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին: Նրանց թիվը 363 է։

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի հունիսի 11-ի առավոտյան ժամը 07:00-ին և կավարտվի հունիսի 13-ի ժամը 19:00-ին:

Հավելենք, որ մայիսի 24-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2.583.823 մարդ:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է