copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:52 25-03-2024

Էկոնոմիկայի նախարարը Լոռու մարզում ծանոթացել է գործարարներին հուզող խնդիրներին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 23-ին COAF սմարթ կենտրոնում հանդիպում են ունեցել «Մանթաշյանց» գործարարների միության Լոռու մասնաճյուղի անդամների, անհատ ձեռներեցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Ողջունելով մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ հանդիպման նպատակն է տեղում ծանոթանալ գործարարներին հուզող կոնկրետ խնդիրներին՝ դրանց համակարգային լուծման ուղիները գտնելու համար։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն ու Արամ Ղազարյանը պատասխանել են գործարարներին հուզող հարցերին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի շուրջ։

Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում կիրառվող պետական օժանդակության գործիքակազմին, ինչպես նաև իրականացվող ծրագրերին։
Գործարարների կողմից հնչեցրած բոլոր առաջարկները, հարցադրումներն ու խնդիրները հավաքագրվել են՝ նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ տալու նպատակով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը