Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:21 20-03-2024

Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր գյուղերի հատվածում Հայաստանը պատրաստ է ամբողջական սահմանազատում իրականացնել

Մենք արձանագրել ենք, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հենքը Ալմաթայի հռչակագիրն է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե ինչ հիմքով, ինչ քարտեզով պետք է տեղի ունենա սահմանազատումը եւ սահմանագծումը եւ եթե հատվածական է այն արվում, այս փուլում, որ հատվածի համար այն պետք է այն արվի:

«Հիմա մենք պետք է գնանք եւ դուրս բերենք այն իրավական հիմքերը, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին, հայկական խՍՀ եւ ադրբեջանկաան ԽՍՀ միջեւ սահմանի առկայության համար: Այսինքն՝ քարտեզները արտահայտում են իրավական հիմքերը, իրավական հիմքն է կարեւոր, որի վրա է տեղցի ունենում քարտեզը: Որպեսզի պատկերացնենք, որ հատվածի վրա այն տեղի ունենալու, այն լինելու է ՀՀ Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց – Բերքաբեր գյուղերի հատվածը, իսկ ադրբեջանական կողմից Բաղանիս- Այրում, Աշաղի- Ասկիպարա- Խեյրիմլի- Կիզիլ Հաջիլի: Այս հատվածում Հայաստանը պատրաստ է ամբողջական սահմանազատում իրականացնել խորհրդային հանրապետությունների իրավասու մարմինների կայացրած որոշումների, տոպոգրաֆիական քարտեզների եւ որոշումների հիման վրա»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում