copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:07 20-03-2024

Հունաստանում կղզի չառնեիք, գնայիք Ոսկեպարում հյուրանոց կառուցեիք․ Փաշինյանը՝ «Հայաստան» խմբակցությանը

Եթե Շուշին Ձեր տրամաբանությամբ ու Ձեր տեսակետից դժգույն քաղաք չլիներ, Ձեր քաղաքական ուժի գլուխը և նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն Փելես» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի, բա տանեիք այնտեղ կառուցեիք։

Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հրացուպատախսանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

«Հունաստանում կղզի չառնեիք, գնայիք մի հյուրանոց էլ Ոսկեպարում կառուցեիք, երկու հատ էլ Կիրանցում, այդ ճանապարհների երկայնքով կառուցեիք ձեր ավտոսալոնները։ Խնդիրը տան մասին չէ, խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի մասին է։ Ես շատ կոկրետ բան եմ ասում՝ այն ինչ ՀՀ ինքնիշխան տարածքում է, ՀՀ ինքնիշխան տարածքում է, ես կներեք պատմական Հայստանի վարչապետը չեմ, ես այսօրվա Հայաստանի վարչապետն եմ։

Եթե պատմական Հայաստանի պատգամավոր եք, առաջարկում եմ ձեր աշխատասենյակը տեղափոխել պատմական Հայաստան։ Կարծում եմ ձեր քաղաքական ուժը ունի բավարար ֆինանսական ներուժ, գնացեք հյուրատուն, հյուրանոց կառուցեք Ոսկեպարում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը