copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:03 28-09-2022

Ինչի՞ է Քոչարյանն իրեն պահում փողոցայինի նման, թող իր խմբակցությանը ուղարկի ԱԺ՝ մասնակի իշխանափոխության առաջարկը ներկայացնելու․ Աղազարյան

Իհարկե, հնարավոր չի, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում անգամ քննարկվի Ռոբերտ Քոչարյանի մասնակի իշխանափոխություն իրականացնելու առաջարկը։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով այսօր ՀՀ երկրրոդ նախագահի առաջարկության, թե իշխող խմբակցությունը կարող է փոխի գործող վարչապետին՝ այլ թեկնածու առաջադրելով։

«Մեր խմբակցությունում չկա մեկը, որ մտածի, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է իրենց էդպիսի հրահանգներ իջեցնել, դա նույնիսկ գեղեցիկ էլ չի։ Դրա փոխարեն, թող ինքը իր խմբակցությանն ուղարկի ԱԺ, թող գան՝ համապատասխան հարց բարձրացնեն, միգուցե հիմնավորե՞ն իրենց առաջարկը։

Ինքը եղել է երկրի ղեկավար, ինքը ինչ-որ ներդրումներ ունի և այլն, դրանք բոլորն ընդունում եմ, բայց գոյություն ունեն ինստիտուտներ, օրինակի, համար Սահմանադրական դատարան, օրինակի համար, ԱԺ, խմբակցություններ։

Ինքն էր, չէ՞ ընտրությունների ժամանակ ԱԺ-ում խմբակցություններից մեկի ղեկավարը, թող այդ խմբակցությունը օրենքով սահմանված կարգով հարցեր բարձրացնի, ինչի՞ է իրեն պահում փողոցայինի նման, իր ղեկավարած խմբակցությանը մղում փողոցային պայքարի։ Թող իր խմբակցությունը հարցերը բարձրացնի, թե չի վստահո՞ւմ։ Եթե չունենային այդ հնարավորությունը, չունենային խմբակցություն, չկարողանային հարցեր բարձրացնել՝ հասկանալի կլիներ, ընդունելի կլիներ, թե ոչ՝ այլ հարց է, բայց գոնե հասկանալի կլիներ, բայց հարցը ընդդիմությունը պետք է խորհրդարանում բարձրացնի»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել