copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:59 13-03-2024

Հայտնի «քրեական հեղինակություն» Շաքրո Մոլոդոյը վաղաժամ ազատ է արձակվել

Կուբանի Ուստ-Լաբինսկի շրջանային դատարանը, բժշկական նկատառումներով, որոշում է կայացրել գաղութից պայմանական վաղաժամկետ ազատ արձակել քրեական հեղինակություն Զախարի Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ)։ Այս մասին Риа Новости-ին հայտնել են շրջանային դատարանների համատեղ մամուլի ծառայությունից։

«Ուստ-Լաբինսկի շրջանային դատարանը քննարկել և բավարարել է միջնորդությունը, այն քննարկվել է փակ դռների հետևում»,- հայտնել են մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ որոշումը կայացվել է՝հաշվի առնելով բժշկական նկատառումները։

2005 թվականին իսպանական հետախուզական ծառայությունները իրականացրել են հատուկ գործողություն, որի արդյունքում ձերբակալվել են «ռուսական մաֆիայի» մի քանի տասնյակ մարդիկ. Կալաշովը եղել է գործողության թիրախում, բայց հետո նրան հաջողվել է փախչել, և նրան կալանավորել են 2006 թվականին ԱՄԷ-ում և արտահանձնվել Իսպանիա։

2010 թվականին Մադրիդի դատարանը Կալաշովին դատապարտեց 7,5 տարվա ազատազրկման և 20 միլիոն եվրո տուգանքի, իսկ ավելի ուշ պատիժը հասցվեց 9 տարվա ազատազրկման։ Այնուհետև 2014 թվականին Շաքրո Մոլոդոյը վերադարձավ Ռուսաստան, որտեղ 2018 թվականին նա դատապարտվեց շուրջ 10 տարվա ազատազրկման։

Գործը վերաբերել է Մոսկվայի Ռոչդելսկայա փողոցում գտնվող Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Կիմից խոշոր գումարի շորթմանը. 2015 թվականի դեկտեմբերին այս հաստատությունում տեղի ունեցած «ռազբորկայի» ժամանակ «քրեական հեղինակության» և «գործարար կնոջ» կողմնակիցների միջև փոխհրաձգություն է եղել, որի ժամանակ երկու մարդ է զոհվել։

Հիշեցնենք, որ Շաքրո Մոլոդոյը գլխավորել է «Դեդ Հասան» մականունով հայտնի հանցագործ Ասլան Ուսոյանի կլանը նրա սպանությունից հետո։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել