Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:10 11-03-2024

Փաշինյանի ու Սիմոնյանի զբոսանքի չերևացող կողմը

Վերջին շրջանում սոցցանցերում իշխանամերձ օգտատերերի կողմից հրապարակվում էին կարճ հոլովակներ՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս իր աշխատասենյակում համակարգչի դիմաց նստած աշխատում էր։

Արդեն նախօրեին հրապարակվեց ևս 2 տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը զբոսնում են Երևանի կենտրոնում․ տեսանյութերի ռակուրսն այնպիսինն է, որ ստեղծվի տպավորություն, թե իրենք երկուսով են, և անվտանգության աշխատակիցներն իրենց չեն ուղեկցում։

Ըստ Oragir.News-ի տեղեկությունների՝ Փաշինյանի ու Սիմոնյանի կողքով թևանցուկ անցնող կանայք պարեկային ծառայության աշխատակցուհիներ են, ովքեր վարչապետին ու ԱԺ նախագահին «հսկում» են քաղաքացիական հագուստով։

Հատկանշական է, որ անգամ այս բեմադրված զբոսանքն ապացուցում է հակառակը․ այն փաստը, որ նրանց ոչ ոք չի մոտենում՝ ո՛չ սիրողները, ո՛չ ատողները, նշանակում է, որ այնուամենայնիվ, անվտանգության աշխատակիցներն իրենց ուղեկցել են։

Տեսանյութերից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի երազանքներից մեկն է հանգիստ քայլել փողոցով և չարժանանալ անցորդների քննադատություններին և հայհոյանքներին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել