Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:15 11-03-2024

448 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Մարտի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 448 դեպք, որից 174-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 117, փլուզման, պայթյունի՝ 2-ական, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 41, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 15, 70 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 45 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 95 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 50 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 94, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան