Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:37 10-03-2024

Լուսանկարում եմ այն, ինչն այդ պահին իմ աչքին գեղեցիկ է. Լուսյա Ստեփանյանի պատմությունը

Գործունյա, ժպտերես ու երկար խոպոպիկներով աղջիկը 23-ամյա Լուսյա Ստեփանյանն է։ Չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է շատ դժվարությունների միջով անցնել և կոտրել կարծրատիպեր։ Լուսյան հաշմանդամություն ունի, բայց դա երբեք չի խանգարել, որ զբաղվի իր սիրելի գործով։

Լուսյա Ստեփանյանը 23 տարեկան է, ապրում է Շիրակի մարզի Քեթի գյուղում։ Ձեռքերի լարվածությունը (ատետոիդ շարժումներ) ի հայտ է եկել 2 տարեկանում, եւ տարիներ շարունակ գրեթե բոլոր հարցերում կախվածություն է ունեցել մորից։ Այժմ Լուսյան լիարժեք անկախ է։ Լուսյան սոցիալական մեդիայի մարքեթինգի (SMM) մասնագետ է, դպրոցն ավարտելուց հետո նաեւ իտալերեն եւ լուսանկարչություն է սովորել։

Գեղեցիկ լուսանկարելու տաղանդը շատ պատահական է բացահայտել իր մեջ։

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մի օր որոշեց թարմացնել իր սոցցանցի սթորի բաժինը։

Լուսյան խոստովանում է, որ չէր էլ մտածում, որ իր սիրելի զբաղմունքը կդառնա մասնագիտություն։ Լուսյան, չնայած առողջական խնդիրներին, համառ կամք ունի։ Ասում է՝ իմ կարգախոսն է՝ խնդիրը դարձնել հնարավորություն։

Ասում է՝ լուսանկարում եմ այն, ինչն այդ պահին իմ աչքին գեղեցիկ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը