copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:19 03-04-2023

Դատախազությունում չգիտեն՝ ինչ անել Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու աչքին թքելու միջադեպով

Գլխավոր դատախազությունում չգիտեն, թե ինչ անել նախօրեին Երևանի կենտրոնում՝ Կասկադում հայրենադարձ Կարեն Մկրտչյանի և Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով։

Oragir.News-ի հարցին, թե արդյոք դեպքով վարույթ հարուցվել է՝ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեզ առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։

Չնայած միջադեպով ակնհայտ է, որ ԱԺ նախագահի կողմից ակնհայտ խուլիգանության հատկանիշներ պարունակող գործողույթուններ են արվել, սակայն Գլխավոր դատախազությունում չեն կողմնորոշվում ու չգիտեն՝ ինչ անել, հատկապես, որ Սիմոնյանը դեպքից հետո դեռ մի բան էլ ինքն է սպառնացել, թե «․․․«ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»։

Հիշեցնենք, որ նախօրեին Կասկադում հայրենադարձ Կարեն Մկրտչյանը՝ տեսնելով ԱԺ նախագահին նրա ուղղությամբ բացականչել է՝ դավաճան: Դրանից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է գալ և բռնել Կարենի ձեռքերը, թիկնապահները կատարել են Ալենի հրահանգը, որից հետո Սիմոնյանը մոտեցել է Մկրտչյանին, պատասան հայհոյանք հնչեցրել նրա հասցեին և թքել է քաղաքացու աչքին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից