copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:30 09-03-2024

Հերի՛ք աշես. արի՛, վերցրա՛. Գյումրու երիտասարդական պալատի սոցէքսպերիմենտը

Մարտիության տոնական օրը «Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ը Գյումրի համայնքի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի հետ համատեղ տոնական անկյուն էին ստեղծել աղջիկների և կանանց համար` իրականացնելով սոցիալական էքսպերիմենտ:

«Համայնքային նշանակության մեր երիտասարդական կենտրոնը, չխախտելով ավանդույթը, այս տարի ևս տոնական օրն ամբողջացնելու համար հետաքրքիր անակնկալ էր պատրաստել կանանց ու աղջիկների համար։ Գյումրի համայնքի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի հետ համատեղ այս անգամ էլ փորձեցինք կյանքի կոչել սոցիալական էքսպերիմենտ, որը Գյումրիում առաջին անգամ էինք անում։ Քաղաքի սրտում` Աբովյան ճեմափողոցում գտնվող մեր երիտասարդական կենտրոնի տարածքում, փակցրել էինք ցուցանակ, որի մոտից ոչ ոք անտարբեր չէր կարող անցնել։

Օրվա խորհրդով պայմանավորված` ցուցանակը հրավիրում էր բոլոր այն կանանց ու աղջիկներին, ովքեր դեռ ծաղիկներ չէին ստացել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի ծրագրերի համակարգող Մարիամ Սուքիկյանը:

Սուքիկյանի խոսքով՝ այն աղջիկներն ու կանայք, որոնք ունեին ծաղիկներ իրենց ձեռքերում, ցուցանակից ծաղիկներ չէին վերցնում, այլ թողնում էին հնարավորությունը մյուսներին, ովքեր դեռ ծաղիկներ չէին ստացել. «Հետաքրքրական էր այն, որ ցուցանակից ոչ միայն ծաղիկներ էին վերցնում, այլ նաև եղան աղջիկներ ու կանայք, ովքեր իրենց կողմից ծաղիկներ էին թողնում ցուցանակի վրա, որ էլի աղջիկներ ու կանայք ժպիտով ու ծաղիկներով հեռանան ցուցանակի մոտից։ Երբ կանայք կանանց համար անգամ փոքրիկ երջանկության հնարավորություն են ստեղծում, օրվա տրամադրությունն առավել ամբողջական է»:

Հավելենք, որ տոնական ցուցանակի կողքով անտարբեր չեն անցել նաև քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, ավագանու անդամներ, մշակութային ու հասարակական ոլորտի ներկայացուցիչներ:

Համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը կարևորել է նմանատիպ սոցիալական էքսպերիմենտների իրականացումը համայնքում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը