Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 19:25 06-03-2024

Հայաստանը կարող է դառնալ Արևմուտքի զոհը՝ գայթակղված և խաբված. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների թեմային: Նրա խոսքով, Հայաստանը կարող է դառնալ «Արևմուտքի զոհը՝ գայթակղված և խաբված»։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Երևանի որոշ քաղաքական գործիչներ Հայաստանի հանդեպ Եվրոպական միության հանկարծակի մեծացած ուշադրությունն ընկալում են որպես դարման կամ խայծ։ Մենք պետք է ավելի խորը նայենք: Ցավոք, Հայաստանում մի շարք քաղաքական գործիչներ չեն էլ մտածում այն մասին, որ Հայաստանը վերածվում է արևմտյան աշխարհաքաղաքականության հերթական գործիքի, արևմտյան զվարճանքի», - ասել է Զախարովան:

Նրա պնդմամբ, Հայաստանն Արևմուտքի համար դառնում է ընդամենը հենակետ Հարավային Կովկաս մտնելու համար: ՌԴ ԱԳՆ խոսնակը համեմատություններ է անցկացրել մի շարք այլ երկրների հետ և պնդել, որ Արևմուտքը գեղեցիկ խոստումներ է տալիս, բայց դրանք չի կատարում և այս կամ այն երկիրը թողնում է ավերակների մեջ, ինչպես Ուկրաինայի պարագայում է:

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում վերջին ամիսներին ակնհայտ լարվածություն է առաջացել: Հայաստանը բազմիցս նշել է, որ ռուսական կողմը չի կատարել պայմանագրերով ստանձնած պարտավորությունները և արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել ոչ Լեռնային Ղարաբաղում հայության անվտանգությունն ապահովելու և ոչ էլ՝ իբրև ՀԱՊԿ առաջատար անդամ, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի որոշ հատվածների գրավումը միանշանակ դատապարտելու համար:

Պաշտոնական Երևանը նկատել է տվել, որ ցանկանում է հնարավորինս մերձենալ Եվրոպային և անվտանգության ասպարեզում համագործակցել Արևմուտքի հետ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին

Ձեզ գուցե հետաքրքրի