Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:59 05-03-2024

90.000 «այթիչնիկներից» մնացել է 15.000-ը, մեկ սենյականոց բնակարանի բարձր գները վկա. Հովիկ Մուսայելյան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի առնչությամբ չկա հանրային ընկալում, թե ինչ է բարձր տեխնոլոգիան և այն ինչ է տալիս երկրին։ Իսկ մեղավորը ոլորտն է, որ չի կարողացել միջին վիճակագրական քաղաքացուն ու միջին վիճակագրական չինովնիկին բացատրել, թե այս ոլորտն ինչ հավելյալ արժեք է ստեղծում և ինչ օգուտ է տալիս մեր երկրին։ ԱԺ-ում ՏՏ ոլորտի օրենսդրական կարգավորման փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Նրա խոսքով՝ մեր երկրում բարձր աշխատավարձ ստացող մարդկանց, մեղմ ասած, չեն սիրում, երբ կա այդ ընկալումը, և երբ առաջարկում են, որպեսզի արտոնություններ տան, սա ավելի մեծ հակազդեցություն է առաջացնում։

Ըստ նրա, Վրաստանում այսօր ոլորտը զրո ինդուստրիայից դարձրել են վիթխարի ինդուստրիա։ Վրաստանում էլ ընդօրինակել են իրենց հարևանից՝ Թուրքիայից։

«Մենք միայն չպետք է խոսենք այն մասին, թե ռելոկանտներն ինչու գնացին։ 90 հազար այթիշնիկից այսօր երևի 15-20 հազար են մնացել, իհարկե, մեզ պիտի հարց տանք, թե ինչու են գնացել, որովհետև մեզ մոտ ընդունված է, երբ ինչ-որ խնդիր է, գները բարձրացնում են, հետո այդ խնդիրը լուծում ես, բայց գները երբեք չեն իջնում, մեկ սենյականոց բնակարանի գների հետ կապված և այլն»,- շեշտեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող