copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 09:53 08-02-2026

Artashatjan էջում բնակարանի հայտարարությունը 34-ամյա տղամարդու համար ավարտվել է 15 000 դոլարի վնասով

Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա Նարեկ Բադալյանը երկար տարիներ վարձակալությամբ բնակվելուց հետո որոշել է սեփական բնակարան ձեռք բերել և ընտանիքի՝ մայրիկի, կնոջ ու երկու անչափահաս երեխաների հետ ստեղծել սեփական օջախը։ Սակայն, նրա պնդմամբ, բնակարան ձեռք բերելու գործընթացը վերածվել է երկարատև իրավական քաշքշուկի։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ն. Բադալյանը պատմել է, որ 2024 թվականի հոկտեմբերին «Artashatjan» ֆեյսբուքյան էջում տեսել է Արտաշատ քաղաքում վաճառվող բնակարանի հայտարարություն, տան արժեքը կազմում էր 50 հազար ԱՄՆ դոլար։ Առաջարկվում էր վճարման տարբերակ՝ կանխավճար և հետագա ամսական մարում՝ առանց բանկային վարկի, սակայն նոտարական հաստատմամբ։ Այդ պայմանները մեզ հարմար էին, ու որոշեցի գնել բնակարանը»,- նշել է նա։

Բադալյանի խոսքով՝ բնակարանի սեփականատերեր Անահիտ Գյուլնազարյանի և Արման Վլասյանի հետ նախ ծանոթացել է բնակարանին, այնուհետև ընտանիքի անդամների հետ քննարկելուց հետո որոշել է գնման գործընթացը սկսել։ Նրա պնդմամբ՝ գործարքի համար անհրաժեշտ գումարը ընտանիքը ապահովել է ոսկեղեն վաճառելով։

«Վաճառողները պնդում էին շտապել՝ ասելով, թե բնակարանը գրավի տակ է, և անհրաժեշտ է կանխավճարը փոխանցել, որպեսզի այն հանեն գրավից, հետո նոր գնանք նոտար և ձևակերպենք գործարքը։ Այդպես նրանց փոխանցեցի մոտ 13 հազար ԱՄՆ դոլար։ Դրանից առաջ ևս 300 հազար դրամ էինք տվել՝ բնակարանը այլ գնորդի չվաճառելու համար»,- պատմել է Բադալյանը։

Նրա փոխանցմամբ՝ հաջորդ օրը փաստաբանական գրասենյակում իրականացրել են ևս մեկ վճարում՝ բանկային փոխանցմամբ, թեև վաճառողները պահանջել են վճարումը կատարել կանխիկ եղանակով։ Կողմերը պայմանավորվել են, որ մի քանի օր անց կայցելեն նոտարական գրասենյակ և կվավերացնեն առքուվաճառքի պայմանագիրը։

Բադալյանը նշում է, որ հոկտեմբերը ավարտվել է, սակայն վաճառողները շարունակաբար հետաձգել են նոտարական ձևակերպումը։ Նոյեմբերի սկզբին նա կատարել է հերթական՝ 300 հազար դրամ վճարումը, թեև արդեն կասկածներ է ունեցել։

«Դեկտեմբերի 9-ին՝ երկրորդ վճարման օրը, կրկին վճարեցի՝ մտածելով, որ պայմանագիրը չխզվի և վճարած գումարներս չկորցնեմ»,- պատմել է նա։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 16-ին նույն ֆեյսբուքյան էջում տեսել է, որ նույն բնակարանը կրկին վաճառքի է հանվել։ Բադալյանը կապ է հաստատել Արման Վլասյանի հետ, ով, ըստ նրա, պահանջել է կարճ ժամանակում ազատել բնակարանը։

Բադալյանի պնդմամբ՝ դեկտեմբերի 30-ին վաճառողները ոստիկանների ուղեկցությամբ եկել են և ընտանիքին դուրս հանել բնակարանից։ Այդ ժամանակից, նրա խոսքով, սկսվել է իրավական գործընթաց, որը մինչ օրս ավարտին չի հասել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ