Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:30 29-02-2024

Այստեղ քաղաքային մեծ անտառ է հիմնվելու, շենքեր չեն կառուցվելու. Բեգոյան

Այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են քանդել Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու մոտ գտնվող շինությունները։

«Երևանի գլխավոր պլանով այստեղ շուրջ 30 և ավելի հեկտար նախատեսված են կանաչ տարածքներ։ Հասկանալի է, որ 90-ականներից հետո կտրվել են, որոշ դեպքերում՝ դիտավորությամբ հրկիզվել են որոշ հատվածներ և մի հասկայական տարածք, որ հարում է Կենտրոն վարչական շրջանին։

Եվ հաշվի առնելով իր տեղադիրքը այստեղ կանաչ տարածքներ վերականգնելը էկոլոգիապես առավելություն է ունենալու Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանների համար», - այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Նրա խոսքով՝ տասնայակ մարդիկ տարիների ընթացքում ցանկապատել, ժամանակավորապես օգտագործել են այդ տարածքները՝ տներ ու այգիներ կառուցելով։

«Հիմա կատարվում են այդ ցանկապատումներից ազատման, մաքրման աշխատանքներ, երևանցուն պատկանող տարածքները վերադարձվում են երևանցուն։ Քաղաքապետի որոշմամբ այստեղ քաղաքային մեծ անտառ է հիմնվելու», - ասաց Բեգոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին