copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:11 05-02-2021

$7․4 ՄԼՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ ԵՎ ՀԱԳԵՑՎԵԼՈՒ ԵՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՈՒ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԲԿ-ՆԵՐԸ

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի 7․4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը, որը հաստատվել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների կողմից, նպաստելու է ՀՀ առողջապահական համակարգի հակազդեցությանը կորոնավիրուսային հիվանդությանը և հնարավոր ապագա համավարակներին, այդ թվում՝ դեպքերի վարման և ինտենսիվ թերապիայի հետ կապված հիվանդանոցային կարողություններին։

7․4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը փոփոխական սպրեդով ՎԶՄԲ վարկ է, որի արտոնյալ ժամկետը 14․5 տարի է, իսկ մարման ընդհանուր ժամկետը՝ 25․5 տարի։

Ծրագրի աջակցությամբ Հայաստանի կառավարությունը կլրացնի Գեղարքունիքի մարզում Մարտունու բժշկական կենտրոնի շինարարության և սարքավորումներով հագեցման և Վայոց Ձորի մարզում նոր բժշկական կենտրոնի կառուցման և սարքավորումներով հագեցման ֆինանսական ճեղքը։

«Հայաստանի առողջապահական բարեփոխումներին ուղղված մեր աջակցության հիմքում առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման հզորացումն է»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն։

«Ինձ հատկապես գոհացնում է այն, որ ծրագիրը Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզի ավելի քան 137,000 բնակչի կապահովի որակյալ բժշկական օգնությունից օգտվելու հնարավորությամբ։ Մեծ հպարտություն եմ զգում նաև մեր օգնությամբ կառուցված և սարքավորումներով հագեցված մարզային բժշկական կենտրոնների թվի համար՝ ընդհանուր թվով 18 կենտրոն, ինչը Համաշխարհային բանկի և ՀՀ միջև երկարատև համագործակցության արդյունքն է»,-հավելել է նա։

«Ծրագրի միջոցով տրամադրվող աջակցությամբ կկրճատվի անհրաժեշտ ծառայություններից օգտվելու ժամանակն ու ծախսը՝ հատկապես Վայոց Ձորի թերսպասարկվող մարզում»,-ասել է ծրագրի մասով Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, դկտ․ Ադանա Չուկվուման։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել