Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:56 27-02-2024

Չգիտեմ` ով էր զանգել սկեսրայրիս, ասել, որ եթե 30.000 հայ մնա Արցախում, ապա թշնամիները կոտորելու են. բռնի տեղահանված

Արցախցի Մարիամ Հովսեփյանը 23 տարեկան է, բայց արդեն երեք պատերազմ է տեսել։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ դպրոցական էր, բայց այսօրվա նման թարմ են հիշողությունները։ Իր տեսած բոլոր պատերազմներն էլ սարսափելի էին, բայց վերջինը ուրիշ էր, վերջինը շատ անարդար էր։ Հիմա Արցախից կարոտը նկարներով է առնում, մտքում թաքուն երազանք պահում, որ մի օր նորից տուն են գնալու, Հաթերքի իրենց շեն ու մեծ տունը։

«Ժամը մեկի կողմերն էր, հացը կերանք ուզում էինք սեղանը հավաքել, տղաս լացեց, ասաց՝ մամ, ուզում եմ քնել։ Երեխայիս ձեռքից բռնեցի, որ գնամ, մեկ էլ ուժեղ դմբոց ելավ։ Երեխաների ձեռքից բռնած գնացինք ապաստարան։ Ահավոր վիճակ էր... Լույս չկար, երեխաները լացում էին։ Ամուսինս եկավ, ասաց`մի լացեք, մենք վաղը առավոտյան գնալու ենք մեր տուն։ Առավոտ մեր գյուղապետը ասաց, որ պիտի գյուղը լքենք, մեզ ասաց, որ վերջնական չենք լքում»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է երիտասարդ մայրիկը։

Մարիամ Հովսեփյանն ասում է, որ գնացել են Ստեփանակերտի օդանավակայան, այնտեղ ասել են, որ 3-4 օր պիտի մնան, Ադրբեջանի հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի հասկանան՝ Ադրբեջանը կտրամադրի՞ արցախցիներին հումանիտար միջանցք, թե՞ ոչ։

«Գյուղի մոտ արդեն թուրքեր էին, մենք չէինք կարող վերադառնալ գյուղ։ Օդանավակայանում երեք օր մնացինք, ամսի 23-ին չգիտեմ ով զանգեց սկեսրայրիս, ասաց, որ եթե 30.000 հայ մնա Արցախում, ապա թշնամիները կոտորելու են»,-ասում է Մարիամը։

Երիտասարդ կինն ասում է, որ ընտրության հնարավորություն չկար։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել