Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:52 27-02-2024

Խաղադրույքների գումարը 2017-ին եղել է 138.5 մլրդ, 2022-ին՝ 4.2 տրիլիոնը հատել է

Հայաստանում առաջին անգամ կարելի կլինի իրականացնել խաղային ինդուստրիայի վերահսկում ժամանակի իրական ռեժիմում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրինագծում և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա նշել է, որ բոլոր պահանջվող չափորոշիչները կդառնան ստուգվող. «Նախագծի ընդունման դեպքում խաղերի ոլորտում ընդգրկված ընկերությունների շրջանառությունները, ինչպես նաև դրույքների ծավալները կդառնան ստուգելի և վերահսկելի»։

Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ խաղերի ոլորտի մասշտաբները Հայաստանում, չնայած կառավարության ձեռնարկած բոլոր միջոցներին, ինչպես նաեւ մտցված սահմանափակումներին, շարունակել են աճել։ Աճի դինամիկան բուկմեկերական գրասենյակներում եւ տոտալիզատորներում 2017թ. ապահովել է 138,5 մլրդ դրամի շահույթ։ 2018թ. այդ ցուցանիշը կրկնակի ավելացել է եւ կազմել 333,6 մլրդ դրամ։ 2019թ. նրանց շահույթը կազմել է արդեն 1,1 տրլն դրամ, 2020թ. խոսքն արդեն մոտ 2 տրլն դրամի մասին էր։ 2021-ին՝ 3,9, 2022-ին՝ ավելի քան 4,1 տրլն դրամի մասին։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել