copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:30 27-02-2024

Բարձրագույն սպայական կազմը կստանա 1 մլն 75 հազար դրամ, եթե ատեստավորումը հանձնի գերազանց

Բարձրագույն սպայական կազմի անդամները կստանա 1 մլն 075 հազար դրամ, եթե ատեստավորումը հանձնի գերազանց։ ՀՀ Ազգային ժողովում այդ մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը` ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը։
Քննարկումը ԱԺ-ն պետք է իրականցնի 24 ժամվա ընթացքում։

Բրուտյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերում վարձատրությունը դեռ հիմնված չէ միասնական քաղաքականության վրա։ Այժմ ՀՀ կառավարության նպատակն է ներդնել համարժեք վարձատրության համակարգ, որի ելակետերն են` վարձատրության չափը, համակարգի կառուցվածքը, ինչպես նաև հաստիքները պետք է բխեն բանակի և գործառույթի կոնկրետ բնույթից և նպատակից։

«ՀՀ ԶՈւ-ում յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր կոնկրետ գործով, ու յուրաքանչյուրի ծառայության արդյունքները պետք է լինեն չափելի, ծառայողները պետք է համարժեք վարձատրվեն։ Այդ նպատակով պետք է վերանայվեն հաստիքները, որոնք տարանջատվում են զինվորականի և ոչ զինվորականի։ Ոչ զինվորական հաստիքների մեջ մտնում են քաղաքացիական ծառայողները և աշխատանք կատարողները։ Նրանք պետք է ստանան մրցակցային, մասնավոր հատվածի միջինից բարձր աշխատավարձ, որպեսզի հնարավոր լինի երկրում առկա որակյալ աշխատուժը ներգրավել ՀՀ ԶՈւ»,– հայտարարեց նա։

Ինչ վերաբերում է զինվորական հաստիքներին, ապա դրանք բաժանվում են ըստ մարտական գործառույթների, պլանավորմանն իրականացման, վերահսկման` անմիջական և ոչ անմիջական մասնակցությամբ։ Ըստ Բրուտյանի` այս պարագայում վարձատրությունը պայմանավորված է զինծառայողների որակավորմամբ և ռիսկայնությամբ։

«Այլ կերպ ասած` որքան մեծ է ծառայության ռիսկայնությունը, ինչպես նաև որակավորումը, այնքան բարձր է վարձատրությունը։ Ընդ որում` պահանջվող որակավորումը պարբերաբար պետք է վերահաստատվի, լինի ատեստավորում։ Ռիսկայնությամբ պայմանավորված` վարձատրությունը պետք է իրականացվի հավելավճարներով, որոնց համակարգը կառավարության կողմից ներկայումս վերանայվում է։ Սա նաև մոտիվացիա է ոչ մարտականից մարտականի անցնելու համար»,- ընդգծեց նա։

Ըստ այդմ` բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչև ատեստավորումը կկազմի 209-218 հազար դրամ, առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնելու դեպքում աշխատավարձը միջինացված ավելանում է մոտավորապես 82 հազար դրամով։

«Ատեստավորման բավարար գնահատականի դեպքում բրիգադի սերժանտի աշխատավարձը կկազմի 418 505 դրամ, լավ գնահատականի դեպքում` 530 505 դրամ, գերազանցի դեպքում` 570 505 դրամ։ Մարտական ծառայության դեպքում շարքային կազմի պայմանագրային զինվորականները առանց ատեստավորման կստանան շուրջ 110 հազար դրամ, ատեստավորումից հետո բավարար գնահատականի դեպքում կստանան 262 հազար դրամ, լավի դեպքում` 489 հազար դրամ, գերազանցի դեպքում` 526 հազար դրամ։ Առանձնահատուկ պայմաններում իրականցնելու դեպքում շարքային կազմի զինվորականների աշխատավարձը կավելանա 115 հազար դրամով, իսկ բավարար գնահատականի դեպքում այն կկազմի 377 հազար դրամ»,– տեղեկացրեց ՀՀ ՊՆ տեղակալը։

Ինչ վերաբերում է բարձրագույն սպայական կազմին, ապա ատեստավորման բավարար գնահատականի դեպքում այն կկազմի 890 հազար դրամ, լավի դեպքում` 1 մլն 035 հազար դրամ, գերազանցի դեպքում` 1 մլն 075 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր