copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:04 26-02-2024

«Ֆետա» անվանումով պանիրը պետք է բացառապես արտադրված լինի տվյալ աշխարհագրական տարածքում. 5 ընկերություն տուգանվել է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ հարուցված վարույթների շրջանակում թվով 7 տնտեսավարող սուբյեկտներից 5-ն ընդունել է իրավախախտումների փաստը և արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացրել:

ՄՊՀ-ից հայտնում են, որ կիրառված արագացված վարույթներն ավարտվել են, որոնց արդյունքում տնտեսավարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել: Երկու տնտեսավարողների վերաբերյալ հարուցված վարույթները գտնվում են ընթացիկ փուլում:

ՄՊՀ-ն հետամուտ է լինելու, որպեսզի առևտրի կետերի դարակաշարերում «Ֆետա» անվանման ներքո իրացվող պանիրը բացառապես արտադրված լինի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում:

Հիշեցնենք, որ վարույթների հարուցման հիմք է հանդիսացել տնտեսավարող սուբյեկտների կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառին նման անվանումներով պանիրների ներմուծումը և իրացումն այն դեպքում, երբ դրանք առերևույթ արտադրված չեն «Ֆետա» ծագման տեղանվան մեջ ներառված աշխարհագրական տարածքում և պահանջներին համապատասխան։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել