copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:52 23-02-2024

Ինչով են պայմանավորված վերջին սրացումները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախցիների դեմ ՀՀ իշխանությունների հակակրանքի սրացումների պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք չեն ենթարկվել վերեւից իջած հրահանգներին: Մեր աղբյուրը հայտնում է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հստակ ասվել է` ոչ մի քայլ չանել, որը կարող է հարուցել Իլհամ Ալիեւի զայրույթը․ փետրվարի 21-ին՝ Արցախյան շարժման 36-ամյակին, Եռաբլուր չայցելել, ուղերձներ չտարածել: Ամեն ինչ անել, որ փետրվարի 21-ը լուռ անցնի, ինչպես արեցին ՀՀ պետական այրերը։

ՀՀ իշխանությունները՝ ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի եւ ո՛չ էլ ԱԺ նախագահի մակարդակով բառ չասացին այդ օրը, ուղերձներ չտարածեցին, հարգանքի տուրք չմատուցեցին։ Մինչդեռ Շահրամանյանը, անտեսելով զգուշացումները, այցելեց Եռաբլուր, նրա հետ էին ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, արցախցի այլ գործիչներ, որոնք նաեւ հարցազրույցներ տվեցին։

Ապա, մեր տեղեկություններով, Արցախի տեղեկատվական շտաբում նաեւ հավաք է անցկացվել՝ արցախյան շարժման հիմնադիրների մասնակցությամբ, եւ կոշտ քննադատություններ են հնչել իշխանությունների հասցեին։ Շահրամանյանի թիկնապահի հետ կապված միջադեպը (լրագրողին ուղղված հայհոյանքը) ուղղակի «նվեր» էր իշխանություններին, որը նրանք լիուլի օգտագործեցին հակաարցախյան ալիք բարձրացնելու համար:

Եվ դրա ֆոնին նաեւ հնարավոր դարձավ Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտե կանչելը եւ հանրությանը ներկայացնելը, թե արցախցիները «նարկոման են ու հանցագործ», հայհոյող թիկնապահներով են շրջում: Նախագահի թիկնապահը, որը նաեւ սամբոյի աշխարհի երկակի չեմպիոն է, 2 օր ձերբակալված էր՝ երեկ ազատ արձակվեց, խուզարկությամբ ո՛չ նրա ավտոմեքենայում, ո՛չ տանը չթույլատրվող իրեր չեն հայտնաբերվել։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել