copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:08 25-06-2022

Ինչով է պայմանավորված Քննչական կոմիտեի նկատմամբ Գագիկ Ջհանգիրյանի անվստահությունը

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության հիմքով Քննչական կոմիտեում նախապատրաստվող նյութի շրջանակներում առայժմ ո՛չ Գագիկ Ջհանգիրյանը, ո՛չ ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանը հարցաքննության չեն հրավիրվել Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Թադևոսյանը, սակայն, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ Հանրային հեռուստաընկերության եթերում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դիտարկմանը, թե Քննչական կոմիտեի կողմից այս գործի քննությունը ձախողված է լինելու։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի հարցազրույցում Ջհանգիրյանը մասնավորապես նշեց, որ դատավորի վարքագծի ցանկացած կանոն այսօր ենթակա է Հակակոռուպցիոն կոմիտեի բացառիկ քննչական ենթակայությանը։ «Ես չգիտեմ՝ ինչ հիմնավորումներ է ուղարկվել Քննչական կոմիտե։ Գուցե ինձ բացատրեն, համոզեն, ես հասկանամ, որովհետև այսօրվա գլխավոր դատախազը լիազորություններ չունի, այդ հոդվածները բացառապես Հակակոռուպցիոն կոմիտեի քննության ենթակա հոդվածներ են։ Այստեղ մի վտանգ կա, որ եթե էդ քննությունը շարունակում է Քննչական կոմիտեն, դա ի վերջո ձախողված է լինելու, որովհետև դա լիազորություններ չունեցող մարմնի կողմից քննություն է»։

Իրականում Քննչական կոմիտեի նկատմամբ Գագիկ Ջհանգիրյանի անվստահությունը նաև անձնական շարժառիթներ ունի։

Հիշեցնենք, որ դեռ 2021թ․-ի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անրի Վարդանյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։ Անրի Վարդանյանը Գագիկ Ջհանգիրյանի փեսան է։ Նա հեղափոխությունից հետո նշանակվել էր ՊԵԿ «Զվարթնոցի» մաքսատան պետ, այնուհետև՝ Երևանի քննչական վարչության պետ։

Ուշագրավ է, որ այն ժամանակ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Քննչական կոմիտեի պետի պաշտոնից Անրի Վարդանյանը ազատվել էր, քանի որ փորձել էր Խաչատուր Սուքիասյանի եղբոր գործը կարճել, բայց «բռնվել էր»։

Դրանից հետո արդեն ղեկավարությունը զայրացել է Անրի Վարդանյանի հանդգնության վրա, Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ կալանավորվել, որոշ ժամանակ անց 55մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Ճիշտ է՝ ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը բավականին հնչեղ է՝ փոխնախարարին հավասար, բայց առանձնակի լիազորություններ չունի։

Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից այն մասին, թե ինչու է գործի քննությունն ուղարկվել Քննչական կոմիտե, ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի