copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:11 21-02-2024

Արցախցիներն իրենց տները «պաժառ չեն տվել»

Գեղարքունիքի մարզի բնակիչները, որպես բողոքի ակցիա, ճանապարհ են փակել՝ բողոքելով նոր օրենքի դեմ, որի համաձայն, արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։

«Ստիպված, ղարաբաղցիների նման, պետք ա «պաժառ» տամ տունս, թքեմ ամեն ինչի վրա, գնամ»,- վրդովված բողոքում են նրանք։

Սա, իհարկե, չմտածված արտահայտություն է, որ արել է հուսահատության հասած մի մարդ։ Այն ցույց է տալիս, որ ստվերային որոշ ուժերի մանիպուլյացիաների ազդեցության տակ ինչպիսի թյուր կարծիքներ են հրամցվում ՀՀ քաղաքացիներին արցախցիների տեղահանության մասին։

Մի շարք հայաստանաբնակներից լսել եմ՝ «ինչու՞ եք թողել ձեր Արցախը, եկել այստեղ։ Հիմա ինչպե՞ս եք, լա՞վ է առանց տուն-տեղ մնալը»։

Ոմանք անկեղծ համոզված են, որ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելով՝ հենց արցախցիներն են մեկընդմիշտ փակել Հայկական Արցախի թեման և բեռ դարձել Հայաստանի բյուջեի վրա։

Իհարկե, բոլորը չեն Հայաստանի Հանրապետությունում նման կարծիքի․ շատերն օգնության ձեռք են մեկնել և շարունակում են աջակցել տնանկ արցախցիներին, ինչը երախտագիտությունից բացի այլ զգացողություն չի առաջացնում։ Բազմաթիվ գործարարներ հատկապես արցախցիներին են հրավիրում աշխատանքի, մի շարք ոլորտներում գործող ընկերություններ, օրինակ՝ կապի բոլոր օպերատորները, արցախցիների համար հայտարարել են ծավալուն զեղչեր։ Դա մեծ օգնություն է նյութական անբավարար վիճակում գտնվող տեղահանվածների համար։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, որոնց օգնությամբ արցախցիների հարցերը լուծում են ստանում։

Խնդիրը նրանում է, որ բոլորը պետք է լինեն տուժված Արցախի բնակիչներին աջակից։ Արցախն է այսօր կորցվածը, բայց ոչ ոք, հատկապես ՀՀ այսօրվա իշխանությունների վարքի բերումով, չի կարող վստահ լինել, թե վաղը հենց իր գյուղը կամ քաղաքը չեն հայտնվի թշնամու վերահսկողության տակ։

Մարդիկ իրենց հոժար կամքով չեն տեղահանվել․ նախքան այդ, նրանք գրեթե 10 ամիս «ապրել» են պաշարված Արցախում, և ոչ ոք իր տունը «պաժառ» չի տվել։ Ես՝ որպես արցախցի և Արցախում գտնված, տեղյակ չեմ նման բաների մասին։ Եվ երբ արդեն թշնամին կտրել էր մայրաքաղաքից ամբողջ շրջաններ, մտել Ստեփանակերտի մի շարք թաղամասեր՝ ոչ թե զբոսանքի, այլ մերձամարտ էր վարում բնակիչների տներից 50մ հեռավորության վրա, արդեն այդ դժոխային պահին Արցախի հայերը հարկադրված էին թողնել ամեն ինչ ու փրկել իրենց կյանքը։

Ցավալի է, որ այս ամենին անդրադառնում եմ, բայց այն հույսով, որ Oragir.News-ի պատկառելի մեծ լսարանը չի կիսի սեփական իշխանությունների կողմից հուսահատության եզրին հասցված և «տուգանքի մատերիալ» դարձած մարդկանց անճիշտ կարծիքը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը