copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:06 20-02-2024

Հայաստանում չկա Հայաստանից ղեկավարվող քաղաքական ուժ․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուղիղ հինգ ամիս առաջ մեկնարկեց Արցախի հայաթափումը:

Ինչո՞վ են այսօր զբաղվում Հայրենիքի մի մասը կորցրած հայազգի բնակիչները: Ավելին` ինչո՞վ են այսօր զբաղվում իրենց փոքր Հայրենիքը կորցրած արցախահայերը: Նվազագույնը` ոչնչով, առավելագույնը` Փաշինյան Նիկոլին մեղադրելով:

Հիշում եմ 1988-ի Ղարաբաղյան Շարժումը: Այն ժամանակ ևս մեղադրում էին, մասնավորապես` Ստալինին, Գորբաչովին, Լիգաչովին, Կևորկովին, Դեմիրճյանին, Հարությունյան Սուրենին, դեպուտատներին: Սակայն, ի տարբերություն այսօրվա, հանուն իրենց գաղափարների մեղադրողները կազմակերպություններ էին ստեղծում, փորձում էին քաղաքական ծրագրեր իրականացնել, արցախանպաստ որոշումներ անցկացնել, նվազագույնը` մեղադրյալներին ասպարեզից հեռացնել:

Այժմ մեղադրանքներից այն կողմ ոչինչ չկա: Տպավորություն է, որ նույնիսկ մեղադրյալին ասպարեզից հեռացնել չեն ցանկանում: Այսինքն, հանրության մեջ առկա է ԲԱՑԱՌԱՊԵՍ մեղադրյալին մեղադրելու վերաբերյալ համատարած կոնսենսուս: Սրա պատճառը մեկն է` Հայաստանում չկա (կամ գրեթե չկա) Հայաստանից ղեկավարվող քաղաքական ուժ: Հանրության «համակրանքը» վայելող հիմնական ուժերը սպասում են ... ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին: Նրանց կարգադրված է սպասել և նրանք սպասում են: Եվ ռուս-ուկրաինական պատերազմից հետո պատմության աղբանոցում չհայտնվելու նպատակով վերջիններս սպասելու ընթացքում փորձում են «ակտիվ» երևալ, սակայն չկրել որևէ քաղաքական պատասխանատվություն: Դրա լավագույն տարբերակը մեղադրելն է: Մեղադրել, մեղադրել և մեղադրել»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը