Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:54 19-02-2024

Ինչքան ուզում են գրեն, ես «պլյոնկեքը» չեմ հանի. պարեկները տուգանել են մգացված ապակիներով երթևեկող Kia-ի վարորդին. shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը շարունակում է վարչական պատասխանատվության ենթարկել այն վարորդներին, ովքեր չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ անհրաժեշտության դեպքում էլ օրինախախտների երկաթե նժույգները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում վարչական պատասխանատվության են ենթարկել Երևանի բնակիչ 28-ամյա Ռ․ Մ․-ին, ով Kia Optima մակնիշի ավտոմեքենան վարելիս է եղել դիմապակին և կողային ապակիները թաղանթապատված (մգացված) վիճակում։

Վարորդը վարչական ակտը ստանալուց հետո ասում էր․ «Ինչքան ուզում են թող գրեն, հենա «բարդաչոկիս» մեջ էնքան ըտենց ակտեր կան, որ տանեմ մակուլատուրա հանձնեմ մի քանի 100 լ բենզինի փող կանի։ Մեկ ա, ինչքան ուզում են գրեն, ես «պլյոնկեքը» չեմ հանի»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել