copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:52 19-02-2024

Մգացված ապակիներով «BMW»-ի վարորդը խմած էր ու չուներ վարորդական վկայական. shamshyan.com 

Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայության գծով ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը ծառայության ընթացքում նկատել է, որ Պարոնյան փողոցում «BMW» մակնիշի 11 VW 111 համարանիշի ավտոմեքենայի առջևի և կողային ապակիները թաղանթապատված են (մգացված)։

Պարզվում է, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի ու տեղում ենթարկվում է սթափության փորձաքննության․ պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։

Ըստ տեղեկության՝ վարորդը Երևանի բնակիչ 31-ամյա Էդուարդ Երեմյանն է, ում նկատմամբ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Վարորդը մենակ չի եղել ավտոմեքենայում, նրա հետ է եղել «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հայտնի որդիներից «Սերժուլիկը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում