copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 20:45 17-02-2024

Երբ մոտենում ես ծանրաձողին, մի բանի մասին ես մտածում՝ հաղթել և բերկրանք պարգևել այն մարդկանց, ովքեր ուրախանում են քո հաղթանակներով. գյումրեցի մարզիկ

Գյումրեցի ծանրամարտիկ 23-ամյա Ռաֆիկ Հարությունյանը օրերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնության 81կգ քաշային կարգում երկամարտի 336կգ արդյունքով/154+182/ բրոնզե մեդալակիր է դարձել։ Գյումրեցի մարզիկը արդեն 10 տարի զբաղվում է ծանրամարտով։ Ամեն ինչ պատահական է ստացվել, բայց որ ծանրամարտը սիրել է միանգամից, դա արդեն ինքն է խոստովանում։

«Ես սիրեցի ծանրամարտը, շատ կարճ ժամանակում կարողացա ինձ համար շատ լուրջ արդյունքներ գրանցել։Երբ սկսեցի պարապել, արդեն 1.5 տարի հետո հավաքականի կազմում եմ եղել և 15 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն եմ դարձել։Երբ մոտենում ես ծանրաձողին մի բանի մասին ես մտածում հաղթել և բերկրանք պարգևել այն մարդկանց, ովքեր ուրախանում են քո հաղթանակներով ու հաջողություններով»,-ասում է Ռաֆիկ Հարությունյանը։

Գյումրեցի ծանրամարտիկն ասում է, որ դեպի հաղթանակին տանող ճանապարհը դժվար է, դու ստիպված ես լինելու անցնելու բարդությունների միջով` տրավմաներ, վիրահատություններ, բուժումներ։ Ռաֆիկն ասում է`բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են, երբ քո առջև նպատակ ես դնում և շարժվում դեպի այդ նպատակը։

«Չի եղել էդպիսի մի ժամանակահատված, որ ես հիասթափվեմ ծանրամարտից և որոշեմ դադար վերցնել։Ես հաղթանակներ ունեցել եմ և ամեն բան ճիշտ ժամանակին է լինում.ո'չ ուշանում է, ո'չ էլ ժամանակից շուտ է լինում»,-եզրափակում է գյումրեցի ծանրամարտիկ Ռաֆիկ Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը